
Մայրի ՀԿ
Մենք հավատում ենք որ՝

Հնարավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում յուրաքանչյուր հատուկ կարիք ունեցող անձ կկարողանա արտահայտել իր անհատականությունը՝ հաղթահարելով զարգացման խոչընդոտները:
Ներառական ուսուցման և անհատական մոտեցման միավորումը նպաստում է երեխայի զարգացմանն ավելի, քան դրանց առանձին կիրառումը:

առաքելություն
Մենք հանձն ենք առնում՝
ԱՊԱՀՈՎԵԼ
Ապահովել պրոֆեսիոնալ կրթական աջակցություն և թրեյնինգներ:
ԱՋԱԿՑԵԼ
Աջակցել ներառական կրթության իրականացմանը. յուրաքանչյուր երեխայի՝ ներառյալ սոցիալապես անապահովներին և հատուկ կարիք ունեցողներին, ապահովել որակյալ և ամբողջական կրթություն:
ՍՏԵՂԾԵԼ
Ստեղծել հատուկ կարիքներով երիտասարդների և երեխաների համար սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոն, որը նրանց շուրջ կհամախմբի մանկավարժներին, ծնողներին և հասակակիցներին:
ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
Բարձրացնել հասարակական գիտակցությունը, աջակցությունն ու հոգատարությունը հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների և երեխաների նկատմամբ: