“Մայրի” բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը հայտարարում է հերթական երկ/եռ-ամյա դասընթացի ընդունելություն։
Դասընթացի վերնագիրն է՝
Մարդու մասին ամբողջական (հոլիստիկ) պատկերացումը որպես սոցիալական մասնագիտության կայացման գրավական։
Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ընդունակ կլինեն թե՛ իրականացնել հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական դիագնոստիկա և ուղղորդում, թե՛ ուղղորդել երեխաներին ներառական դպրոցում։ Երրորդ դասընթացը նրանց համար է, ով ցանկանում է աջակցել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին։
Բացի տեսական մասից դասընթացը ենթադրում է արվեստի պարապմունքներ, ներառյալ՝ երգեցողություն, գեղարվեստ, քանդակ և թատրոն։ Հատուկ ուշադրություն կհատկացվի ապագա մասնագետի ձայնին և շարժման զարգացմանը։ Այս դասընթացները կօգնեն մասնակիցներին զարգացնել ինքնաճանաչման և ինքնարտահայտման հմտություններ։
Մեր խորին համոզմունքն է, որ միայն նա, ով ընդունակ է ճանաչել և փոխել ինքն իրեն, այսինքն՝ միայն զարգացող մարդը կարող է երբևէ աջակցել ուրիշ մարդու զարգացմանը։
Դասընթացը ենթադրում է շաբաթական երկու հանդիպում (3,5-4 ժամով), ինչպես նաև ավելի խիտ հանդիպումների շարք՝ արձակուրդային օրերին՝ արտասահմանյա գործընկերների այցելությունների ժամանակ։։
Ավարտին մասնակիցները կստանան Կասսելի ԹիՕԹի սեմինարի վկայագիր։
Դասընթացի մանրամասն ծրագիրը կցվում է։