ԾՐԱԳԻՐ

  Հատուկ մանկավարժությունը որպես արվեստ (600 ժամ)

 

Դասընթաց 1

Սոցիալական մասնագիտություններ։ Ընդհանուր դրույթներ։  (130 ժամ)

Դասընթացի նպատակն է ներկայացնել ուսանողներին մարդու այն ամբողջական պատկերը, որի վրա կհենվեն մանկավարժությունը, բուժական մանկավարժությունը և սոցիալական թերապիան:

Սոցիալական մասնագիտությունների զարգացման կարևորությունը։ Մանկավարժություն, դրա նպատակները  մեր ժամանակներում։ Որակական հետազոտման զարգացման արդիականությունը(6 ժամ):

Երեխայի զարգացման օրինաչափությունները, հիմնական գործոնները: Պերինատալ մատրիցա։ Կապվածության տեսություն  (12 ժամ)

Երեխայի զարգացման առաջին 3 յոթնամյակները: Դրանց համապատասխանող մանկավարժական մոտեցումներ:

Առաջին յոթնամյակ։ Մինչև երկու տարեկան երեխայի ներդաշնակ զարգացման կարևորությունը և դրա գործոնները։ Խաղի և խաղալիքի դերը երեխայի կյանքում։ Հեքիաթի դերը երեխայի կյանքում։ (6 ժամ)

ԵՐկրորդ յոթնամյակ։ Պատկերավոր ուսուցման հիմունքներ, դրա կարևորություն երեխայի կյանքում (3 ժամ)։

Երրորդ յոթնամյակ։  Սեռական հասունացումը՝ մարդկային հասունացում։ Բնության  ճանաչում՝ մարդու ճանաչում։ Մտածողության զարգացում։ (3 ժամ) 

Տրիալ մեթոդի հոլիստիկ մոտեցումը մարդուն: Դրա բաղկացուցիչ մասերը: Մարդու հոգեկան կյանքի և կոնստիտուցիայի եռանդամությունը (միտք, զգացմունք, կամք) և դրանց հավասար և ներդաշնակ  զարգացման անհրաժեշտությունը մանկավարժական գործունեության ընթացքում (6 ժամ): 

Հոգեկան առողջության հիմնախնդիրները: Հոգեբանության զարգացումը աշխարհում։ Հոգեբանության հիմնական ուղղությունները (15 ժամ)։

Մանկավարժություն և հատուկ մանկավարժության տարբերությունը:  Բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի զարգացումը աշխարհում: (3 ժամ)

Մարդկային մարմինը, դրա կենսագործունեությունը։ Օրգան-համակարգերը, դրանց փոխադարձ կապը։  ազդեցությունը հոգեկան կյանքի վրա (15 ժամ)

Մանկավարժի,  հատուկ մանկավարժի ինքնազարգացումը որպես մասնագիտական աճի  հիմնական գործոն.  Հիմնական մանկավարժական օրենք: Էմպատիան որպես սոցիալական մասնագիտության գործիք և ապրելակերպ։ (9 ժամ)

Դիագնոստիկայի հիմունքներ:  Ֆենոմենոլոգիական դիտարկումը որպես դիագնոստիկայի արդյունավետ եղանակ: Անհատական դիագնոստիկա որպես երեխայի զարգացման գրավական: Գործնական աշխատանք (6 ժամ)

Հաշմանդամությունը որպես երեխայի ֆիզիկական մարմնի, կոնստիտուցիոնալ խանգարում: Մարդու հոգևոր միջուկի, անհատականության անքակտելիությունը:  Դեպքերի դիտարկում (9 ժամ)

Կենսագրություն և ճակատագիր։ Կենսագրական տվյալները, որպես դիագնոստիկայի անբաժան մաս, դրանց հավաքում, մշակում: Էթիկական ասպեկտներ:  Դեպքերի վարում (12 ժամ)

12 զգայարաններ:  Դրանց դասակարգումը, առանձնահատկությունները:  Զգայարանների,  զգայական կյանքի ներդաշնակ զարգացման կարևորությունը երեխայի զարգացման համար: Առաջին երկու տարվա կարևորությունը երեխայի կյանքում: (9 ժամ)

Որակական անալիզի հիմունքներ։ Գործնական աշխատանք։ Ինքնուրույն աշխատանք (30 ժամ)

Դասընթաց 2

Հատուկ մանկավարժություն։ Զարգացման յուրահատկություններ, սինդրոմներ (130 ժամ)

Դասընթացի նպատակն է ներկայացնել ուսանողներին տարբեր ախտորոշումների սիմպտոմատիկան և դրա հետ կապված թերապևտիկ միջամտությունների ընդհանուր պատկերը։

Զարգացման յուրահատուկթյուններ, դրանց ախտորոշում և ուղղորդում, դրանց հետ կապված ուսումնական հատուկ կարիքներ: Հատուկ կարիքների սոցիալական ողղորդումը: Վարքային խնդիրներ և հոգեկան խնդիրներ, որոնք առաջանում են տարբեր տեսակի հաշմանդամությաև, հատկապես մտավոր զարգացման խնդիրների արդյունքում և դրանց սոցիալական ուղղորդումը: Ընդհանուր դրույթներ։ (6 ժամ)

Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշ, դրա հիմնական սիմպտոմները և սոցիալական ուղղորդումը: (3 ժամ)

Աուտիզմ, Ասպերգերի սինդրոմ, հիմնական սիմպտոմներ, դրանց ուղղված թերապիաներ մանկական հասակում և դրանց սոցիալական ուղղորդումը տասնվեց տարեկանից բարձր տարիքում: (6 ժամ)

Երեխայի էմբրիոնալ զարգացման յուրահատկություններ։ Դաունի համախտանիշ, հիմնական օրգանական, վարքային և այլ դրսևորումներ, դրանց ուղղված թերապիաներ մանկական հասակում և դրանց սոցիալական ուղղորդումը տասվեց տարեկանից բարձր տարիքում: (6 ժամ)

Մանկական ուղեղային կաթված: Հենաշարժողական համակարգի խանգարումներ, հիմնական օրգանական վիճակներ, տեսակները, դրսևորումները , դրանց ուղղված թերապիաներ մանկական հասակում և դրանց սոցիալական ուղղորդումը տասնվեց տարեկանից բարձր տարիքում: (3 ժամ)

Էպիլեպսիա, դրա հետևանքները, դրանց ուղղված թերապիաներ մանկական հասակում և դրանց սոցիալական ուղղորդումը տասնվեց տարեկանից բարձր տարիքում: (3 ժամ)

Խոսք, մարդկային խոսքի ձևավորման հիմունքները: Լեզու և խոսք: Երեխայի մոտ ձևավորում, դրա կապը երեխայի ուղղաձիգ կանգնելու և քայլելու ունակության հետ: Խոսքը որպես ինքնադրևորման և շփման միջոց:  Խոսքը որպես մտածողության զարգացման հիմք։ Խոսքի խանգարումներ, խոսքի բացակայությոն, դրա հետևանքները, դրանց ուղղված թերապիաներ մանկական հասակում և դրանց սոցիալական ուղղորդումը տասնվեց տարեկանից բարձր տարիքում: (15 ժամ)

Երաժշտական թերապիայի հիմունքներ։ Գործնական (15 ժամ)

Էվռիթմիայի հիմունքներ։ Գործնական (30 ժամ)

Ավազաթերապիայի հիմունքներ։ Գործնական (9 ժամ)

Տիկնիկային թատրոնը որպես թերապևտիկ միջոց։ Հեքիաթաթերապիա Գործնական (9 ժամ)

Ռիթմ-թերապիայի հիմքունքներ Գործնական (6 ժամ)

Ռիթմիկ մերսման հիմունքներ։ Դիտարկում (9 ժամ)

Գործնական աշխատանք՝ որակական վերլուծության եղանակի կիրառմամբ։ Ինքնուրույն աշխատանք (42 ժամ)

 

Երրորդ դասընթաց (100 ժամ)

Մարդաբանություն (60 ժամ)

Բնություն, քաղաքակրթություն, մշակույթ։ Մարդու դերակատարությունը բնության, քաղաքակրթության, մշակույթի գործընցաներում։ Մարդու զարգացման օրինաչափություններ։ Մարդու ճակատագիր և ազատություն։ Մարդը որպես եռանդամ էակ, նրա հոգեկան կյանքի երեք տարր՝ մտածողություն, հուզականություն, կամք, դրանց շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Մտածողություն, գործնական մտածողության զարգացում։ Մարդու հուզական կյանք։ Հուզականություն և հավասարակշռություն։  Կամային դրսևորումներ։  Մարդը միջավայրում։ Մարդու սոցիալական կյանքի  ներդաշնակեցում։ Մասնագիտություն։

 

Սոցիալական թերապիա։ Արհեստագործություն և արվեստ (40 ժամ)

Մարդու և բնության հարաբերությունների պատմությունը:  Բնական տարբեր նյութերի մշակումը մարդու կողմից: Արհեստների տեսակներ, դրանց տարբեր ազդեցությունը մարդու վրա: Արհեստի միջոցով մարդու զգայարանների վրա ազդեցության կարևորությունը տարբեր ունակությունների զարգացման հարցում։ Գործնական աշխատանք (9 ժամ):

Արվեստի կարևորությունը մարդու կյանքում: Արվեստի տեսակներ, դրանց տարբերությունը, տարբեր ներգործությունը մարդու զգայարանների վրա:  Արվեստի դերը մանկավարժության մեջ: Արվեստը որպես ինքնադրսևորման ինքնաճանաչման հնարավորություն: Արվեստը hատուկ մանկավարժության և սոցիալական թերապիայի մեջ: Արվեստի դերը արհեստում: Դրանց համատեղումը որպես կարևոր գործիք ՝մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող մարդկան ց հետ աշխատանքում (16 ժամ)::

 Սոցիալական թերապևտի ինքնազարգացման, մասնագիտական աճի կարևորությունը: Սոցիալական թերապևտի էթիկական զգայունությունը, շահառուի կարողությունները “տեսնելու” հարցում: Արվեստով և արհեստով զբաղվելու դերը ինքնաճանաչման, ինքնադրսևորման համար: Աշխատանքային գործընթացի ադապտացումը շահառուի համար մատչելի դարձնելու նպատակով (9 ժամ)::

Սոցիալական արվեստ.  Համագործակցություն, թիմային աշխատանք (6 ժամ):

Դասընթացը կընթանա շաբաթական երկու անգամ հաճախությամբ։ Բացի այդ ամեն տարի կկազմակերպվեն խորացված դասընթացներ՝ հրավիրված մասնագետների մասնակցությամբ։

Այս երեք դասընթացների արդյունքոմ ուսանողը պիտի կարողանա հասկանալ, նույնականացնել և գնահատել հաշմանդամության տարբեր տեսակներ, դրանց համապատասխանող սոցիալական ուղղորդման առանձնահատկությունները, կազմել շահառուի զարգացման անհատական պլան: Բացի այդ, ուսանողը պետք է գիտակցի սոցիալական ինկլուզիայի անհրաժեշտությունը, հասկանա խնամքից դեպի սոցիալական աջակցում անցման անհրաժեշտությունը՝ կապված շահառուի վիճակից և տարիքային առանձնահատկություններից, և դրա մեթոդները:

Դասընթացի ընթացքում ուսանողները անձնապես կմասնակցեն գործնական պարապմունքներին, կաշխատեն առանձին արհեստների ուղղությամբ, ապա կդիտարկեն սեփական կենսափորձը և դրանից ելնելով կսովորեն տարբերակել և գնահատել մարդու վրա տարբեր արհեստների ներգործությունը:

Արվեստը որպես սոցիալական մասնագետի ստեղծագործական հմտությունների զարգացման գրավական

Դասընթացի մեջ մտնում են նաև արվեստի դասեր (240 ժամ), ներառյալ՝  բեմական արվեստ, նկարչություն և դիզայն, պարային արվեստ, երգեցողություն, որոնց արդյունքում մասնակիցները կներկայացնեն այս բոլոր ճյւողերը ամբողջացնող ներկայացում, որպես ավարտական աշխատանք

 

Ծրագրի հեղինակ՝ Զարուհի Մանուկյան