«Մայրի» ՀԿ-ի գործունեության հիմնական 5 ուղղություններն են՝
Ներառական կրթություն
Մենք մշակել և զարգացրել ենք արդյունավետ ներառական կրթության եղանակներ և մեթոդներ:
Բուժական մանկավարժություն
Մենք անցկացնում ենք անհատական դասընթացներ և զարգացնող ծրագրեր դպրոցի շրջանակներից դուրս մնացած հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ։
Սոցիալ-ինտեգրման կենտրոն
Մենք պատրաստ ենք տալու հատուկ կարիքներով երիտասարդներին մասնագիտական հմտություններ, որոնք թույլ կտան նրանց ստեղծագործել և իրենց լիարժեք տեղը գտնել հասարակության մեջ։
Բուժական մանկավարժների մասնագիտական կրթություն եվ թրեյնինգներ
Մենք մշտապես աշխատում ենք բարձրացնել մեր աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակը թրեյնինգների և սեմինարների միջոցով, որոնք բաց են բոլոր հետաքրքրվող մանկավարժների, բժիշկների, այլ անձանց համար:
Աշխատանք ծնողների հետ
Մեր անձնակազմն ունի ծնողների հետ հաղորդակցվելու, նրանց հետ ախտորշման արդյունքները կիսելու, խորհրդատվության և համագործակցության մեծ փորձ: «Մայրի» ՀԿ-ի կողքին կա ծնողների մի մեծ խումբ, որը պատրաստ է աջակցել և ակտիվորեն մասնակցել մեր նախաձեռնություններին: